Սահմանազատման, իրականում՝ միակողմանի կերպով Ադրբեջանին տարածքներ հանձնելու հետևանքով տարածքային կորուստներ ենք ունենալու նաև Նոյեմբերյան համայնքի Բաղանիս գյուղում։ Նախկինում ադրբեջանաբնակ Բաղանիս-Այրում գյուղի տարածքները Ադրբեջանին հանձնելուց հետո նոր առաջացած սահմանին փշալար է փռվել, սակայն այդ փշալարը հիմնական չէ, առաջիկայում, Կիրանցի նման, այդտեղ հիմնական փշալար է անցկացվելու, որից հետո խնդիր է ծագելու դեպի հայկական սահմանապահ դիրքեր տանող ճանապարհ բացելու։
Բաղանիս գյուղից հայտնեցին, որ այդ ճանապարհը բացվելու է համայնքի պահեստային հողերից Բաղանիսի բնակիչ Արարարտ Հարությունյանին երկարաժամկետ վարձակալության տրված տարածքով։ Խորհրդային շրջանում այդ տարածքում Բաղանիսի սովխոզին պատկանող թռչնաբուծական տնտեսություն էր գործում։
Ոսկան Սարգսյան